Al Hadath․ Դրուզների առաջնորդը պահանջել է բացել մարդասիրական միջանցք դեպի Աս-Սուվեյդա | shantnews.am

shantnews.am

Սիրիայի հարավում գտնվող դրուզներով բնակեցված Աս-Սուվեյդա նահանգում վատթարացող մարդասիրական իրավիճակը պահանջում է միջազգային հանրության կողմից անհապաղ գործողություններ: Al Hadath հեռուստաընկերությանը հայտնել է Իսրայելի լեռնային դրուզ համայնքի առաջնորդ շեյխ Մուվաֆակ Թարիֆը։

Նա ասել է, որ երեքշաբթի օրը Փարիզում հանդիպել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հետ։

«Զրույցի ընթացքում ես ամերիկացի միջնորդին փոխանցեցի մեր պահանջը՝ բացել մարդասիրական միջանցք Աս-Սուվեյդայի և Իսրայելի դրուզական շրջանների միջև»,- նշել է շեյխը։

Թարիֆը պնդել է, որ սիրիացի դրուզները «շրջափակման մեջ են, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց կենսապայմանների վրա»։

«Մենք ցանկանում ենք խաղաղ լուծում, մեր ժողովրդի վրա հարձակումների դադարեցում և բոլոր գերեվարված քաղաքացիների ազատ արձակում»,- ընդգծել է նա։

Ինչպես հաղորդում է սաուդյան «Աշարք ալ Ավսաթ» թերթը, հուլիսին միջկլանային բախումները, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 1600 մարդ, հանգեցրել են Սիրիայի հարավում ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների, ինչպես նաև սննդի, դեղորայքի և վառելիքի պակասի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն