ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է հուշարձանների նորոգման երեք նախագիծ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, խորհուրդը քննարկել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող երեք նախագիծ:

«Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 36 հասցեում գտնվող շենքի մանսարդային հարկի կառուցման էսքիզային նախագծին տրվել է համաձայնություն՝ լրամշակված նախագծում փորձագետների կողմից կատարված առաջարկությունների ներառման պայմանով:

ՀՀ Լոռու մարզի Օձունի տաճարի կոթող-մահարձանի երկու պատկերաքանդակ-մենասյուների կրկնօրինակման և բնօրինակի տեղադրման նախագծին տրվել է համաձայնություն:

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 4 հասցեում գտնվող շենքի (նորահայտ հուշարձան) վերականգնման և կից տարածքի կառուցապատման էսքիզային նախագիծն արժանացել է հավանության՝ հուշարձան-շենքը տեղում վերականգնելու տարբերակով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև