Չորս ոստիկան ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ

Որոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը։

Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին: Այն վարել է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանը:
Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, ՆԳ նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ չորս ոստիկանի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ մեկի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև