Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը,
  • Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին,
  • Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը,
  • Նոր Նորքում չի գերազանցել։

 

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
  • Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և 16-17-ը,
  • Շենգավիթում` օգոստոսի 13-ին,
  • Արաբկիրում չի գերազանցել։

 

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter