Եվրոպական երկրները պետք է հոգան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծախսերի «առյուծի բաժինը». Վենս | azatutyun.am

azatutyun.am

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է հոգան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծախսերի «առյուծի բաժինը»: Այս մասին հաղորդում Reutres-ը։

Օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն գործարկում են Ուկրաինային ռազմական օգնության նոր մեխանիզմ, որի նպատակն է Կիևին ապահովել սպառազինությամբ, որը հնարավոր է արագ և մեծ քանակով ձեռք բերել ԱՄՆ-ից: Դրա համար կվճարեն, սակայն, ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներն ու Կանադան:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև