«Հյուսիսատլանտյան դաշինքի» գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ 2026թ․ հուլիսի 7-8-ին Անկարայում կազմակերպվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։
«Թուրքիան ավելի քան 70 տարի ՆԱՏՕ-ի հզոր դաշնակիցն է և անփոխարինելի ներդրում ունի մեր ընդհանուր անվտանգության ապահովման գործում»,- հայտարարել է Ռյուտեն։
Նշվել է, որ գագաթնաժողովը կանցկացվի Թուրքիայի նախագահի նստավայրում, որտեղ անդամ պետությունների առաջնորդները կքննարկեն դաշինքն ավելի ուժեղ և արդյունավետ դարձնելու ուղիները։