Ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետները կերկարաձգվեն

Կադաստրի կոմիտեն հայտնում է, որ նախաձեռնել և շրջանառել է իրավական ակտերի նախագծեր, որոնք նախատեսում են մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետների մեկանգամյա երկարաձգման հնարավորություն։

«Այս նախաձեռնության նպատակն է քաղաքացիներին տրամադրել ևս մեկ հնարավորություն՝ մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ կառույցների, այդ թվում՝ կիսակառույց հատվածների վերաբերյալ անհրաժեշտ հաշվառումն իրականացնելու և հետագայում դրանք օրինականացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։

Նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

Հաշվառման վերջնաժամկետները կհստակեցվեն նախագծերի ընդունումից հետո, որի վերաբերյալ հանրությանը լրացուցիչ կիրազեկենք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ