Բելառուսը հետաքրքրված է Հայաստանի տարածքով Իրան և Պարսից ծոց մուտք ունենալու հարցում. Լուկաշենկո | 1lurer.am

1lurer.am

Բելառուսը հետաքրքրված է Հայաստանի տարածքով Իրան և Պարսից ծոց մուտք ունենալու հարցում: Այս մասին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Իրանի իր պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանի հետ Մինսկում կայացած հանդիպումից հետո:

«Իրանը մեզ համոզում է ավելի ակտիվորեն օգտագործել Ռուսաստանի և Իրանի տարածքով անցնող լոգիստիկ ուղղությունը` Ռուսաստան, Հայաստան, Իրան և Պարսից ծոց։ Դա առաջին հերթին հենց մեզ է անհրաժեշտ»,- ասել է Լուկաշենկոն։

Նա համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի լիարժեք համաձայնագրի մեկնարկը կընդլայնի առևտրային կապերի աշխարհագրությունը և նոր շուկաներ կբացի երկրների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև