Արսեն Թորոսյանը նշանակվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ նշանակվելու է Լոռու մարզպետ։
Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ այս պահին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է Նարեկ Մկրտչյանը:
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: