Երբ Սահմանադրության նախագիծը պատրաստ լինի, կգնանք հանրաքվեի. Փաշինյան

Մենք հիմա աշխատում ենք նոր Սահմանադրության նախագծի վրա: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ երբ այն պատրաստ լինի, ըստ ամենայնի, կգնանք հանրաքվեի՝ միաժամանակ ընդգծելով, որ դա որեւէ կապ չունի [խաղաղության համաձայնագրի ստորագրման] գործընթացի հետ։

«Չնայած ռազմավարական առումով կարող է նաեւ ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա»,- հավելեց նա:

Նշենք, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումից հետո Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, թե «փաստաթղթում պարունակվող դրույթը, որը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, ճանաչում է այս համաձայնագրի ստորագրման և վավերացման հետագա քայլերի անհրաժեշտությունը»:

«Այլ կերպ ասած, որպեսզի դա հնարավոր դառնա, Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կկատարվեն՝ Ադրբեջանի նկատմամբ դեռևս առկա տարածքային պահանջները վերացնելու համար»,- ասել էր նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ