Երևանում նոր ներկրվող տրանսպորտային միջոցներին համապատասխան տեխնիկական սպասարկման կայան կկառուցվի | factor.am

factor.am

Երևան համայնք նոր ներկրվող տրանսպորտային միջոցներին համապատասխան տեխնիկական սպասարկման կայան կկառուցվի։ Հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ քաղաքային էլեկտրատրանսպորտի զարգացման, նոր տրոլեյբուսների և էլեկտրաբուսների ներկրմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է ստեղծել նոր ներկրվող տրանսպորտային միջոցներին համապատասխան տեխնիկական սպասարկման կայան։

Այս ամենը հաշվի առնելով՝ կառավարությունում մշակվել են Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը, համաձայն որոնց՝ նախահաշվային արժեքը կազմում է ավելի քան 1.1 միլիարդ դրամ (1,157,901.1 հազար դրամ)։

Նշվում է, որ հիմնանորոգման աշխատանքների ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 955,276 հազար դրամ, որից Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների արժեքը, ըստ կնքված պայմանագրերի, կազմում է 936,870 հազար դրամ։

Հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությաան արժեքը կազմում է 11,900.0 հազար դրամ, իսկ հեղինակային հսկողության ծառայություն համար՝ 6,506 հազար դրամ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև