Ալիև. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարելի է ասել, ավարտված է» | azatutyun.am

azatutyun.am

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարելի է ասել, ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են մեր շահերը»: Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ Քարվաճառում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք, Մինսկի խումբն արդեն ապրում է իր վերջին օրերը։ Իրականում այն անգործունեություն էր ցուցաբերում և չէր կարող գործել։ Սակայն իրավաբանորեն այն գոյություն ուներ, և հիմա նրա վերջը մոտենում է»,- ասել է Ալիևը։

Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում համատեղ հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև