Դատարանը ևս երեք ամսով երկարաձգեց Բագրատ Գալստանյանի և Արման Իսրայելյանի կալանքը | azatutyun.am

azatutyun.am

Դատարանը որոշեց ևս երեք ամսով երկարաձգել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Արման Իսրայելյանի կալանքը:

Նախօրեին էլ դատավոր Ֆարխոյանը բավարարեց դատախազի միջնորդությունն ու երեք ամսով երկարաձգեց Լիդյա Մանթաշյանի կալանքը: Մանթաշյանը պնդեց՝ ոչ ինքը, ոչ էլ համախոհները որևէ հանցագործություն չեն կատարել:

Գալստանյանի ու մյուսների փաստաբաններն այսօր բոյկոտեցին դատավարական նիստն ու ներս չմտան: Հայտարարեցին, որ երեկվա նիստը ոտքից գլուխ խախտումներով էր, արդարադատություն այսպես հնարավոր չէ իրականացնել:

Նրանց բացակայությունը, սակայն, դատարանին չխանգարեց շարունակել նիստը: Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց՝ անցնում է խափանման միջոցների հարցի քննությանը առանց փաստաբանների, ընդգծեց, որ փաստաբանները չարաշահում են իրենց իրավունքները:

Գալստանյանն ու նրա թիմակիցները մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար, մեղքը չեն ընդունում։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու նրա 17 համախոհները այս քրեական գործը համարում են շինծու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter