Նախ անվտանգության երաշխիքներ, հետո՝ հանդիպում. Զելենսկի | azatutyun.am

azatutyun.am

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդին կհանդիպի միայն այն դեպքում, երբ դաշնակիցները համաձայնության գան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ՝ կանխելու Ռուսաստանի հնարավոր հարձակումները։ «Նախ անվտանգության երաշխիքներ, հետո՝ հանդիպում», – հայտարարել է Զելենսկին՝ հավելելով. «Կիևը ցանկանում է յոթից տասը օրվա ընթացքում հասկանալ, թե որ երկիրն ինչ է անելու յուրաքանչյուր կոնկրետ պահի»։

Զելենսկին բացառել է, թե այս երաշխիքների տրամադրումից հետո Պուտինի հետ հնարավոր հանդիպումը կարող է կայանալ Մոսկայում․ այն կարող է կազմակերպվել որևէ եվրոպական երկրում, ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև