shantnews.am|ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով 1 անհատի, 13 ընկերության և 8 տանկերների։
ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ սահմանափակումները կիրառվել են Հունաստանի քաղաքացի Անտոնիոս Մարգարիտիսի նկատմամբ, որը, ենթադրաբար, «մի քանի տարի շարունակ նպաստել է իրանական նավթի և նավթամթերքի մատակարարմանը»։
Պատժամիջոցների ցանկում են նաև Չինաստանում, ԱՄԷ-ում և Մարշալյան կղզիներում գործող իրավաբանական անձինք, ինչպես նաև Պանամայի, Կուկի կղզիների, Հոնկոնգի, Գամբիայի, Սան Տոմե և Պրինսիպիի, Անտիգուայի և Բարբուդայի դրոշներով նավարկող տանկերներ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պնդում է, որ Իրանի էներգամատակարարմանը տրամադրվող օգնությունը օգնում է Իրանին շահույթ ստանալ «առաջադեմ զենք» մշակելու համար։