shantnews.am| ԱՄՆ օդերևութաբանները չեղարկել են ցունամիի մասին նախազգուշացումը Հարավային Ամերիկայի և Անտարկտիդայի միջև գտնվող Դրեյքի նեղուցում 7.5 մագնիտուդով երկրաշարժից հետո։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արգենտինայի Տիերրա դել Ֆուեգո կղզու Տոլուին քաղաքից 706 կիլոմետր հյուսիս-արևմուտք, իսկ օջախը՝ 10,8 կիլոմետր խորության վրա։
«Այս երկրաշարժից ցունամիի սպառնալիք այլևս չկա», – թարմացված հայտարարության մեջ ասվում է ԱՄՆ օդերևութաբանական ծառայության ցունամիների նախազգուշացման կենտրոնի կողմից։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ազգային մարմիններն են որոշում յուրաքանչյուր երկրի համար վտանգի համապատասխան մակարդակը և կարող են տրամադրել լրացուցիչ կամ ավելի ճշգրիտ տեղեկատվություն։