Դատարանը 3 ամսով երկարացրեց Արթուր Սարգսյանի վարորդ Կարո Օկումուշյանի կալանքի ժամկետը | factor.am

factor.am| Երևանի քրեական դատարանը դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ 3 ամսով երկարացրեց «Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալ Կարո Օկումուշյանի խափանման միջոց կալանքի ժամկետը:

Նշենք, որ հանրային մեղադրողը դիրքորոշում էր հայտնել, որ առկա են Օկումուշյանին կալանավորելու բոլոր հիմքերը, իսկ պաշտպան Վահագն Բաբայանը նշեց որ առնվազն վարույթի քննությանը խոչընդոտելու ռիսկը չի կարող նվազած չլինել, քանի որ գործն արդեն գտնվում էր դատարանում: Պաշտպանը նաև միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց ընտրել՝ տնային կալանք՝ համակցված 1.5 մլն դրամի չափով գրավով: Դատարանը, սակայն, որոշեց մեղադրյալի կալանքի ժամկետը երկարացնել: Պատգամավոր Արթուր Սարգսյանը ասաց, որ Կարո Օկումուշյանն ընդամենն իր վարորդն է եղել, երբևէ քաղաքական ակտիվություն չի ցուցաբերել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև