«Սրբազան պայքար» կոչվող շարժման մասնակիցների գործով հերթական դատական նիստում քննվել է 18 մեղադրյալից ևս տասի՝ Տիգրան Գալստյանի, Կարո Օկումուշյանի, Տիգրան Թոփալյանի, Մովսես Շարբաթյանի, Իգոր Սարգսյանի,Դավիթ Գալստյանի, Միհրան Մախսուդյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Հայկ Շահնազարյանի խափանման միջոցի հարցը:
9 մեղադրյալի դեպքում դատարանն ընդունել է Հանրային մեղադրողների միջնորդությունները և խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով:
Աղվան Արշակյանի պարագայում դատարանը մերժել է կալանքը խափանման միջոց ընտրելու՝ դատախազների միջնորդությունը և հաշվի առնելով մեղադրյալի առողջական վիճակը՝ որոշել է երեք ամսով երկարաձգել գործող խափանման միջոց տնային կալանքը:
Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին՝ 16։00-ին։