1lurer.am Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Իրանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Սեյեդ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի, մասնավորապես՝ Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր վերականգնման, ինչպես նաև Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համագործակցության վերաբերյալ:
Իրանի արտգործնախարարը ներկայացրել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի երկարաձգման վերաբերյալ և ընդգծել, որ որոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և նրա անդամների պարտականությունն է:
«Երկուստեք ընդգծվել է Իրանի և Ռուսաստանի միջև տարբեր մակարդակներում փոխգործակցության և խորհրդակցությունների շարունակման անհրաժեշտությունը՝ ընդհանուր դիրքորոշումներն առավել արդյունավետ առաջ մղելու համար»,- ասված է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: