Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցը բացառապես Պուտինի հետ հանդիպման ժամանակ. Ուկրաինայի ԱԳ փոխնախարար | armenpress.am

armenpress.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է տարածքային հարցերը քննարկել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ հաշվի առնելով կողմերի միջև մարտի դաշտում առկա շփման գիծը։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան։

Վերջինս համոզմունք է հայտնել, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ դիվանագիտական ջանքերն առաջընթաց են ապրում՝ առաջին հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերի շնորհիվ։

«Երբ մենք խոսեցինք տարածքային հարցերի մասին, կարծում եմ՝ նախագահ Զելենսկին հստակեցրեց, որ պատրաստ է նստել նախագահ Պուտինի հետ և քննարկել դրանք, և տարածքային հարցի շուրջ զրույցների սկիզբը շփման գիծն է, որն այժմ կա»,-ասել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև