Իտալիայի դեսպանին հրավիրել են Ֆրանսիայի ԱԳՆ՝ բողոք հայտնելու | azatutyun.am

azatutyun.am

Ֆրանսիայում Իտալիայի դեսպան Էմանուելա Դ’Ալեսանդրոն ֆրանսիական ԱԳՆ է կանչվել՝ իր երկրի փոխվարչապետ, հակամիգրացիոն «Լեգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի կողմից Ֆրանսիայի նախագահի հասցեին «անընդունելի հայտարարություններից հետո», – հայտնում է France-Presse գործակալությունը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը։

Անցած օրերին Միլան այցի ժամանակ Սալվինին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած «Կամավորների կոալիցիայի» կողմից Ուկրաինա իտալական զորքեր ուղարկելու հնարավորության մասին հարցին պատասխանել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը «պետք է ինքը գնա այնտեղ»՝ սաղավարտ հագնի և զենք վերցնի։

Իտալիան թեև «Կամավորների կոալիցիայի» անդամ է, սակայն վարչապետ Ջորջա Մելոնին ևս ակնարկել է, որ որ Հռոմը մտադիր չէ իտալացին զինվորականներ ուղարկել Ուկրաինա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև