news.am Անհետ կորածների հարազատներն այսօր՝ օգոստոսի 23–ին, հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ծնողներից մեկը՝ Լիպարիտ Թովմասյանը պատմել է, որ հանդիպումը տեւել է 1.5 ժամ, ինքը սակայն հանդիպման կեսից դուրս է եկել, քանի որ Փաշինյանի պատասխանն իրեն չի գոհացրել։
«Ես հարցրել եմ՝ ուր են բռնի անհետացած եւ անհայտ մեր երեխաները, Փաշինյանն ասել է՝ անհայտ է, զբաղվում ենք այդ հարցով։ Խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինքը ոչ մի տեղեկություն մեզ չի փոխանցում՝ ուր են մեր երեխեքը եւ երբ են վերադառնալու, ասում է՝ չգիտենք ու վերջ»,– ասաց նա։
Թովմասյանը պատմել է, որ իշխանություններն ուզում են այնպիսի փաստաթղթեր, որոնք ծնողները անհնար է ներկայացնեն։ Նրա խոսքով, անձամբ ինքը դժգոհ է նաեւ քննչական մարմնի աշխատանքից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։