Գյումրիում ցույցեր են՝ ընդդեմ և ի պաշտպանություն ռուսական 102-րդ ռազմաբազայի

Գյումրիում «Հանուն Հանրապետության» կուսակցության ու նրանց համակիրների կողմից անցկացվում է ցույց՝ այնտեղ տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ։

Կազմակերպիչները նշում են, որ ռուսական ռազմաբազան վտանգում է Հայաստանի անվտանգությունը։

Միաժամանակ, «Մայր Հայաստան» կուսակցության գլխավորությամբ, քաղաքացիների մի խումբ էլ ակցիա է իրականացնում՝ ի պաշտպանություն ռուսական ռազմաբազայի։ Նրանք նշում են, որ ռուսական ռազմաբազայի դեմ ցույցը «հովանավորվում է իշխանության կողմից»։

Լուսանկարը՝ aravot.am-ի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ