Հրաժարական է տվել Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը | azatutyun.am

azatutyun.am Հրաժարական է տվել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին։

Պաշտոնյան ֆեյսբուքյան հայտարարության մեջ շեշտել է, որ հեռացման որոշում է կայացրել «տարածաշրջանային անվտանգության նոր մարտահրավերների բախման ֆոնին», որոնք «հատուկ ազդեցություն կունենան երկրի անվտանգության վրա»: Մանրամասներ նա չի նշել։

Օխանիշվիլին պետանվտանգության գերատեսչությունը ղեկավարում էր այս տարվա ապրիլից։ Հաղորդվում է, որ նրան այդ պաշտոնում կփոխարինի իշխող ուժի գործադիր քարտուղար, պատգամավոր Մամուկա Մդինարաձեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև