Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման պահպանության տեղամասեր

Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող N զորամիավորման պահպանության տեղամասեր։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին, ծանոթացել ծառայության կրման պայմաններին։

Շրջայցի ավարտին նախարար Պապիկյանը տվել է համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ՝ աշխատանքները սահմանված ժամկետում և շինարարական նորմերի պահպանմամբ ավարտին հասցնելու վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն