Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Օգոստոսի 23-ին՝ ժամը 22։19-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:36-ին, մարվել՝ 23:00-ին: Այրվել է GAZelle մակնիշի ավտոմեքենան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն