Ռուսաստանում բլոգեր Մարկարյանին ձերբակալել են «Հայրենիքի պաշտպանների հիշատակն անարգելու» գործով | azatutyun.am

azatutyun.am

Բլոգեր Արսեն Մարգարյանին Մերձմոսկովյան շրջանում ձերբակալել են «Հայրենիքի պաշտպանների հիշատակը զանգվածային լրատվամիջոցների կամ տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցերի, այդ թվում՝ «Ինտերնետ» ցանցի միջոցով անարգելու» կասկածանքով, նրան ներկայացրել են հարցաքննության, հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեն:

Քննության վարկածով՝ այս տարի փետրվարի 25-ից ոչ ուշ Մարկարյանը վիդեոհարթակներից մեկում հրապարակել է «Հայրենիքի պաշտպանների հիշատակն անարգելու վերաբերյալ տեղեկատվություն» պարունակող տեսանյութ: Թե ինչի մասին էր այդ տեսանյութը, Քննչական կոմիտեն չի հայտնում, միայն հավելում է, թե ստուգում են նաև բլոգերի հնարավոր մեղսակցությունը այլ հանցագործությունների ևս:

Ավելի վաղ Baza տելեգրամյան ալիքը հաղորդել էր, թե Մարկարյանի դեմ քրեական գործ է հարուցվել նացիզմն արդարացնելու մեղադրանքով:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ ձերբակալության պահին Մարկարյանը թաքնված էր ավտոմեքենայի բեռնախցիկում:

Բլոգերը հայտնի է իր վիճահարույց հայտարարություններով, որոնք բնութագրվում են սեքսիստական և կնատյաց։ 2024 թվականի սեպտեմբերի 7-ին նախատեսված էր նրա ելույթը Երևանում՝ ռուս բիզնեսմեն և վերլուծաբան Դմիտրի Պոտապենկոյի հետ համատեղ, որը բարձրացված հանրային մեծ աղմուկի ճնշման ներքո չեղարրկվեց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև