factor.am Եվրոպական միությունը Ուկրաինային է փոխանցել 4,05 միլիարդ եվրո՝ երկրի 34-րդ Անկախության օրվա նախօրեին, որը նշվում է օգոստոսի 24-ին։ Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
«Այս նոր ֆինանսավորումը ընդգծում է մեր հանձնառությունը ոչ միայն Ուկրաինայի վերականգնմանը, այլև նրա ապագային՝ որպես ինքնիշխան և ժողովրդավարական երկրի», -նշել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ինչպես ընդգծել է Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն, 3,05 միլիարդ եվրոն տրամադրվել է Ukraine Facility ծրագրի շրջանակում՝ Ուկրաինայի վերականգնման համար, իսկ ևս 1 միլիարդ եվրոն՝ ERA Loans նախաձեռնության շրջանակում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։