Ալիևը շնորհավորել է Զելենսկուն Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ | azatutyun.am

azatutyun.am  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ շնորհավորական նամակ է հղել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

«Ուրախալի է, որ մեր երկրները, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին լիովին համապատասխան, փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում: Ադրբեջանը հետայսու էլ կշարունակի բարեկամական ուկրաինական ժողովրդին ցուցաբերել անհրաժեշտ մարդասիրական օգնություն և աջակցություն», – «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ մասնավորապես ասված է նամակում:

Ուկրաինան այսօր նշում է Խորհրդային Միությունից անկախանալու 34-ամյակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն