Հրդեհ Բաքվի «Սադարակ» առևտրի կենտրոնում | azatutyun.am

azatutyun.am

Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մայրաքաղաքի Ղարադաղ շրջանում գտնվող «Սադարակ» առևտրի կենտրոնում:

Երկրի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր են ուղարկվել հրշեջ ծառայության ուժեր և միջոցներ, փրկարարներ: Ոստիկանության ծառայողները շրջափակել են տարածքը և անվտանգության միջոցներ են ձեռնարկում:

APA գործակալության փոխանցմամբ՝ թեև քամին դժվարացնում է հրդեհաշիջման աշխատանքները, հրշեջներն ակտիվորեն պայքարում են կրակի դեմ, ինչպես նաև դեպի հարևան կառույցներ դրա տարածումը կանխելու աշխատանքներ են իրականացնում:

Հնարավոր տուժածների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներն առայժմ չեն հաղորդում:

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև