Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում օգոստոսի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 25-28-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-28-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter