Զելենսկին Պուտինի հետ ուղիղ բանակցություններն «ամենաարդյունավետ» ուղին է հասնում՝ խաղաղության հասնելու համար | azatutyun.am

azatutyun.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կլինի «ամենաարդյունավետ ուղին»՝ խաղաղության հասնելու համար:

Զելենսկին, ելույթ ունենալով օգոստոսի 24-ին՝ երկրի Անկախության օրվա միջոցառման ժամանակ, խոստացել է Ռուսաստանին խաղաղության մղել։

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, սակայն, ասել է, թե Կիևը խաղաղություն չի ուզում:

Իր ելույթում Զելենսկին նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան համաձայն են՝ Ուկրաինան «դեռ ամբողջությամբ չի հաղթել, բայց հաստատ չի էլ պարտվելու»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև