Ամերիկյան ավիատիեզերական SpaceX ընկերությունը չեղարկել է Starship տիեզերանավի տասներորդ փորձնական թռիչքը՝ համակարգերում առկա խնդիրները լուծելու նպատակով։
«Starship-ի այսօրվա տասներորդ թռիչքը չեղարկվում է ժամանակ հատկացնելու վերգետնային համակարգերի խնդիրները լուծելու համար»,- նախատեսված թռիչքից 30 րոպե առաջ ընկերությունը հայտնել է X-ում արված գրառման մեջ։ Ակնկալվում է, որ թռիչքի հաջորդ փորձը կարող է արվել սեպտեմբերին։
Մայիսի 27-ին ամերիկյան SpaceX ընկերության կողմից Starship հրթիռի իններորդ թռիչքն ավարտվել էր պայթյունով։
Ամերիկյան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ NASA-ն ծրագրում է Starship տիեզերանավով 2027 թվականին տիեզերագնացներ ուղարկել Լուսին։
Starship-ի գործարկումը SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկի՝ Մարս մոլորակը գաղութացնելու ծրագրի իրականացման կարևոր բաղադրիչն է։ Այն լինելու է մարդկանց տիեզերք ուղարկող երբևէ գոյություն ունեցած ամենախոշոր հրթիռը։