Վերահաստատում եմ Հայաստան պաշտոնական այց կատարելու իմ հրավերը. վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Ժամանդու Օրսիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

Ուղերձում ասված է.

«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ խաղաղության և բարգավաճման մաղթանքներ հղելով բարեկամ Ուրուգվային և ուրուգվայցի ժողովրդին:

Բարձր ենք գնահատում մեր երկու պետությունների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա: Այդ հարաբերությունների բնույթի և բովանդակության մասին են փաստում քաղաքական սերտ երկխոսությունն ու բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք հնարավորություն են տալիս նախանշել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում մեր երկրների միջև համագործակցության հետագա զարգացման ուղիները։

Օգտվելով այս պատեհ առիթից՝ վերահաստատում եմ Ձեզ համար ընդունելի ժամկետներում Հայաստան պաշտոնական այց կատարելու իմ հրավերը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն