Ուկրաինայի անվտանգության հետպատերազմյան երաշխիքների հարցում պետք է ներգրավվեն լայն շրջանակի պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Եվրոպայի սահմաններից դուրս գտնվող պետությունները: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։
«Մենք չենք կարող սպասել, որ Ուկրաինան լրջորեն կքննարկի տարածքային զիջումները, եթե նա, գոնե, անվտանգության երաշխիքներ չի ստանում որքան հնարավոր է մեծ թվով երկրներից»,- Բեռլինում ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ «շուրջ 30 երկիր, այդ թվում՝ Ճապոնիան», պատրաստակամություն է հայտնել մասնակցելու գործընթացին։
Միևնույն ժամանակ Վադեֆուլը նշել է, որ այդ երաշխիքները պետք է «լիովին հավասարազոր լինեն ՆԱՏՕ-ին անդամակցությանը»։