Ռուսաստանը «զգալի զիջումների» է գնացել Ուկրաինայի հետ բանակցվող խաղաղության շուրջ. Վենս | azatutyun.am

azatutyun.am

Ռուսաստանը «զգալի զիջումներ» է կատարել Ուկրաինայի հետ բանակցվող խաղաղության շուրջ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

NBC-ի հետ զրույցում նա վստահություն է հայտնել, որ այս հարցում առաջընթաց կա, չնայած կոնֆլիկտի ավարտի նշանների բացակայությանը։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զիջումների թվում է նաև Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների տրամադրումը, որոնք կպաշտպանեն ապագա ռուսական ագրեսիայից։

Վենսն ասել է, որ Մոսկվան ընդունել է նաև, որ Կիևում չի կարող խամաճիկային ռեժիմ հաստատել:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կիրակի հեռարձակված հարցազրույցում նշել է, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի անդամները, պետք է լինեն Ուկրաինայի անվտանգության երաշխավորները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև