Շվեդիան Ուկրաինային 79 մլն դոլար կհատկացնի պետ​​բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար | armenpress.am

armenpress.am

Շվեդիայի կառավարությունը որոշել է լրացուցիչ 750 միլիոն կրոն (79 միլիոն դոլար) հատկացնել Ուկրաինայի պետական ​​բյուջեի ֆինանսավորման դեֆիցիտը ծածկելու համար։ Այս մասին հայտնել է կառավարության գրասենյակը։

«Կառավարությունը որոշել է նոր համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ Ուկրաինային լրացուցիչ բյուջետային աջակցության շրջանակում 2025 թվականի համար 750 միլիոն կրոն հատկացնելու վերաբերյալ՝ Ուկրաինային Եվրոպական աջակցության հիմնադրամի միջոցով։ Այս օգնությունը կօգնի ծածկել Ուկրաինայի պետական ​​բյուջեի ֆինանսավորման բացը»,- ասվում է հայտարարության մեջ։

Արտաքին առևտրի և միջազգային զարգացման համագործակցության նախարար Բենջամին Դուսան նշել է, որ Շվեդիան շարունակում է մեծացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։

«Նոր համաձայնագրով Շվեդիան դառնում է ԵՄ առաջին երկիրը, որը լրացուցիչ միջոցներ է հատկացնում Ուկրաինային Եվրոպական աջակցության հիմնադրամի միջոցով՝ Ուկրաինայի պետական ​​բյուջեն ամրապնդելու համար։ Տնտեսական կայունությունը նախապայման է, որպեսզի Ուկրաինան կարողանա շարունակել աշխատավարձերի և կենսաթոշակների վճարումը, ինչպես նաև ապահովել առողջապահության, դպրոցների և սոցիալական ծառայությունների գործունեությունը»,- հավելել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև