Սյունիքում կասեցվել են կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մանվել Ամիրխանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Բռնակոթ), որտեղ կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր «Լոռի», «Պանիր «Չանախ» և «Մածուն» արտադրատեսակները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

«Ի մասնավորի՝

  • պանիր «Լոռի» և պանիր «Չանախ« (արտ․՝ 14․08․2025)արտադրատեսակները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով,
  • «Մածուն» արտ․՝ 14․08․2025) (1 կգ) արտադրատեսակը բորբոսասնկեր ցուցանիշով։

Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter