Իրանը հուսով է, որ Ադրբեջանով ռուսական գազի մատակարարումներն առաջիկայում կսկսվեն | factor.am

factor.am

Իրանը հուսով է, որ ռուսական գազի մատակարարումներն Ադրբեջանով  կհաջողվի սկսել առաջիկայում, «Գազպրոմ»-ի հետ կապված գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Մենք հույս ունենք, որ դա կհաջողվի առաջիկայում։ Այժմ բանակցություններ ենք վարում «Գազպրոմ»-ի հետ, գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Բայց մենք պետք է ընդհանուր լեզու գտնենք գնի վերաբերյալ։ Եթե այս հարցը նույնպես լուծվի, ապա ամեն ինչ կմեկնարկի»,- նշել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը Ռուսաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ հայտարարել էր, որ ռուսական գազի առաջին մատակարարումներն Ադրբեջանի տարածքով գործող ենթակառուցվածքների միջոցով կսկսվեն 2025 թվականին՝ տարեկան մինչև 1,8 միլիարդ խորանարդ մետր ծավալով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն