Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 146 ռուս զինծառայող, փոխարենը ՌԴ-ն հանձնել է 146 ուկրաինացի ռազմագերիների: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Պաշտպանության գերատեսչությունը հավելել է, որ վերադարձվել է նաև Կուրսկի մարզի 8 բնակիչ։
Ներկայումս ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանք հոգեբանական և բժշկական օգնություն են ստանում։ Նրաց կտեղափոխեն Ռուսաստան՝ ՊՆ բժշկական հաստատություններում վերականգնողական բուժման համար։
Գերատեսչությունը նշել է, որ գերիների փոխանակումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդության շնորհիվ:
Գերիների վերջին փոխանակումը եղել էր օգոստոսի 14-ին՝ «84-ը՝ 84-ի դիմաց» սկզբունքով՝ դարձյալ ԱՄԷ-ի միջնորդությամբ: