ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակվել են Վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանների նախագահներ

 

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 18-ի ԲԴԽ-55-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վաչե Մարգարյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»

Նախագահի մեկ այլ հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 18-ի ԲԴԽ-55-Ո-103 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Նարեկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև