Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների աշխատաժողովի շրջանակներում կայացել է քննարկում բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
«Անդրադարձ է կատարվել երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության միջև արդյունավետ սիներգիայի ապահովման հարցերին:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում ՀՀ համար առաջնահերթությունների առաջմղմանը և առկա իրավիճակում նոր օրակարգի կյանքի կոչմանն ուղղված տարվող աշխատանքները։
Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով հեռանկարների, նոր նախաձեռնությունների և դրանց իրականացման համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման վերաբերյալ ՀՀ տեսլականին, առաջնահերթություններին և իրականացվող աշխատանքներին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: