«Իջևանի անտառտնտեսություն»-ում ապօրինի ծառահատումների հետևանքով պատճառվել է ավելի քան 43 միլիոն դրամի վնաս. ԲԸՏՄ

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ստացված տվյալների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի, «Իջևանի անտառպետության» 5-րդ և 6-րդ, «Խաչարձանի անտառպետության» 5-րդ և 6-րդ պահաբաժիններում։

ԲԸՏՄ հաղորդմամբ՝ ստուգումներն ընդգրկել են 2024թ. օգոստոսից 2025թ. հուլիսը ներառող ժամանակահատվածը, որոնց արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 693 ծառ։

«Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 43.084.000դր.։ Ստուգման արդյունքները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև