Պեկինը և Մոսկվան պետք է շարունակեն ավանդական բարեկամությունը, խորացնեն ռազմավարական փոխվստահությունը և ամրապնդեն համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պեկինում Սի Ծինփինը հանդիպել է Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
«Կողմերը պետք է շարունակեն իրենց ավանդական բարեկամությունը, խորացնեն ռազմավարական փոխվստահությունը, ամրապնդեն փոխանակումներն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում, համատեղ պաշտպանեն երկու երկրների անվտանգության ու զարգացման շահերը»,- Չինաստանի ղեկավարի խոսքը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: