ԱՄՆ-ն պատրաստվում է այս շաբաթ պաշտոնապես հայտարարել Ճապոնիայի հետ առևտրային համաձայնագրի մասին, որը Թրամփի վարչակազմին հնարավորություն կտա ստանալ մոտ 550 միլիարդ դոլարի ներդրումներ: Այդ մասին հայտարարել է առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը։
«Ճապոնիայի հետ այս շաբաթ հայտարարվող գործարքը Դոնալդ Թրամփի տրամադրության տակ կդնի 550 միլիարդ դոլար»,- ասել է նա Fox News-ին։
Լատնիկը չի բացահայտել ապագա համաձայնագրի մանրամասները, սակայն նշել է, որ այս գործարքից ստացված միջոցները, հավանաբար, կուղղվեն Միացյալ Նահանգներում հազվագյուտ մետաղների, կիսահաղորդիչների և բժշկական դեղամիջոցների արդյունաբերության զարգացմանը։