Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական նիստում Արկադի Ղուկասյանի ցուցմունքներն են ներկայացվել | factor.am

factor.am

Արցախի ղեկավարների ու տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով հերթական նիստին ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, այսպես կոչված՝ «տուժողներ», նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, պետական մեղադրանքին աջակցող դատախազները։

Լսվել են «տուժողների» ցուցմունքները։

Մասնավորապես, «տուժող» Սահիբ Ասկերովը հայտարարել է, թե Հայաստանի զինված ուժերի հարձակումների  հետևանքով 1993 թվականին Քարվաճառից տեղահանվել է։ Նա ասել է, թե իր հարազատները վիրավորվել և զոհվել են քաղաքի վրա հարձակումների հետևանքով:

Այնուհետև դատական ​​նիստում հրապարակվել են Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ցուցմունքները, որից մանրամասներ չեն հաղորդվում։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգսոստոսի 28-ին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև