Ռուսաստանի կառավարությունը առաջարկել է հրաժարվել «Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» Եվրոպական կոնվենցիայից։
Պետդումային ուղղված համապատասխան առաջարկը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը դուրս կգա կոնվենցիայից և դրան կցված արձանագրություններից։