ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան քննարկել են իրենց միջուկային զինանոցների կրճատման հարցը։
«Խոսում ենք հրթիռների, միջուկային զենքի և շատ այլ բաների մասին։ Ցանկանում ենք ներգրավել նաև Պեկինին։ Չինաստանը միջուկային զենքի հարցում կարող է հինգ տարի հետո հասնել մեզ։ Մենք ապամիջուկայնացում ենք ցանկանում»,- լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ նախագահը՝ խոսելով Ալյասկայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին:
Թրամփը տեղեկացրել է, որ վերջերս զրուցել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է՝ այս կամ մյուս տարի մտադիր է մեկնել Պեկին:
«Երկուսս էլ խաղաքարտեր ունենք, բայց եթե ես դրանք կիրառեի, դա կոչնչացներ Չինաստանը: Հուսով եմ՝ կկարողանանք լավ հարաբերություններ կառուցել»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը: