Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է ՀՀ նախագահին առաջարկել՝ դատավոր Հայկ Պետրոսյանին նշանակել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ կայքից։
ԲԴԽ-ի մեկ այլ որոշմամբ՝ նախագահին կառաջարկվի դատավոր Գոռ Մինասյանին նշանակել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։
Նշենք, որ Հայկ Պետրոսյանը 2022 թվականին է նշանակվել դատավոր, մինչ այդ եղել է դատախազ։ Գոռ Մինասյանը դատավոր է նշանակվել 2019-ին, մինչ այդ աշխատել է Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական։