ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Կապանում ընթացող դեսպանահավաքին: Այս մասին հաղորդում է ՏԿԵ նախարարությունը:
Նշվում է, որ դեսպանահավաքի շրջանակներում նախարարը օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների գործընկերներին է ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, ընթացիկ ծրագրերը և առաջիկա անելիքները։
Դավիթ Խուդաթյանը նաև պատասխանել է դեսպանների հարցերին։